Jump to content

Սափոր՝ երկրաչափական զարդապատկերով (մ.թ.ա. 19-18-րդ դարեր, Սիսիան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սափոր՝ երկրաչափական զարդապատկերով
նյութկավ
բարձրություն38
լայնություն33
ստեղծվել էՄ. թ.ա. 19-18-րդ դարեր

Սափոր՝ երկրաչափական զարդապատկերով, մ. թ. ա. 19-18-րդ դարերի Սիսիանից հայտնաբերված կավե սափոր։ Պահպանվում է Հայաստանի պատմության թանգարանում 3080-1 համարի ներքո։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնդաձև տեսք ունեցող կարմիր անգոբապատ անոթ է։ Բերանը լայն է, պարանոցը` ոչ բարձր, ունի դեպի դուրս թեքված կլոր շրթնապսակ` հարթ նստուկով։ Անոթի պարանոցը և իրանը նկարազարդված են երկրաչափական, ուղղահայաց իջնող ժապավեններով, հորիզոնական գոտիներով, շախմատաձև, ռոմբաձև և զիգզագաձև զարդանախշերով։ Գունազարդումն արված է կամիր հիմնագույնի վրա` սև փայլաներկով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2016, 160 էջ։ A Glance from the Bronze Age. Yerevan, History Museum of Armenia, 2016, 160 pages.
  • Հայացք բրոնզե դարից, Ալբոմ-կատալոգ, Հայաստանի պատմության թանգարան, 2010։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակի նյութը տրամադրված է Հայաստանի պատմության թանգարանի կողմից ԳԼԱՄ ծրագրի շրջանակներում։
GLAM
GLAM